Վարուժան Սահակյան
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Սահակյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վարուժան Սահակյան | |
---|---|
Ի ծնե | Վարուժան Սահակի Սահակյան |
Ծնվել է | 1925, հուլիսի 15 |
Ծննդավայր | Վաղարշապատ |
Մահացել է | 1985, մարտի 7 |
Վախճանի վայր | Երևան |
Ազգություն | հայ |
Ճյուղ(եր) | ճարտարապետություն |
Գործունեություն | ճարտարապետ |
Կրթություն | ՀԱՊՀ |
Վարուժան Սահակի Սահակյան (հուլիսի 15, 1925, Վաղարշապատ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - մարտի 7, 1985, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ճարտարապետ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1951 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1953-1964 թվականներին աշխատել է Հայգունմետնախագիծ, 1964-1985 թվականներին` Հայարդնախագիծ ինստիտուտներում։
Սահակյանի նախագծերով կառուցվել են՝
- Բնակելի տներ Ագարակում (1953-1955), Ալավերդիում (1960)
- Դպրոց-ճամբար Հանքավանում (1955)
- Լեռնամետալուրգիական տեխնիկումը (1957)
- Լեռնահարստացուցիչ կոմբինատի մասնաշենքը (1960-1961)
- Դավիթ Բեկի հուշարձանը Կապանում (1978)
- Մարդատար ճոպանուղու կայարանները Ալավերդիում և Ախթալայում (1960)
- Մեխանիկական նորոգման գործարանը Մասիսում (1965)
- Բաբելի արդյունաբերական ԳՀԻ (1966-1968)
- Գունավոր մետալուրգիայի հայկական ԳՀ և նախագծային ինստիտուտի շենքը (1970-1971)
- ԳՀԻ-ների (Բժիշկների կատարելագործման, Ռադիոֆիզիկական չափումների, Գիտատեխնիկական ինֆորմացիայի, Ընդհանուր և անօրգանական քիմիայի) համալիրը (1973-1983)
- Լեռնային մետալուրգիայի ԳՀԻ, Գյուղատնտեսական մեքենայացման ԳՀԻ (1978-1980, հետագայում` ՊՆ) շենքը՝ Երևանում
- Հզոր կիսահաղորդիչների գործարանը՝ Աշտարակում (1984-1985)[1]
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.